Եվրոպայի պարտքային ճգնաժամի շարունակական խորացման պայմաններում Եվրոպայի կենտրոնական բանկերը գերադասում են ներդրումներ կատարել ճապոնական ակտիվներում, մասնավորապես պետական պարտատոմսերում: Ըստ Ճապոնիայի պաշտոնական աղբյուրների` 2011 թվականին ճապոնական ակտիվներում ներդրվել է 44 տրիլիոն յեն (մոտ 555 մլրդ ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 26%-ով: