Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 24%-ՈՎ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած, ՀՀ-ում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են շուրջ 24%-ով և կազմել 5841.2 հազար լիտր:

Այս նույն ժամանակահատվածում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալները կրճատվել են 15.3%-ով և կազմել 10646.2 հազար լիտր: Նշենք, որ 2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով ցուցանիշը կազմել էր 12562.3 հազար լիտր:

Share