Բաժին. Տնտեսական

ՀԻՄՆԱՅԻՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 11,4%-ով և կազմել 6775 տոննա:

Այս նույն ժամանակահատվածում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 22,4%-ով և կազմել 58718 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 12%-ով և հասել 4160 տոննայի:

Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 11,4%-ով և կազմել 4204 տոննա, իսկ ֆեռոմոլիբենի արտադրության ծավալները կրճատվել են 2,5%-ով և կազմել 2183 տոննա: 

Նշենք նաև, որ հաշվետոի ամիսներին այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալները կրճատվել են 3,4-ով և կազմել 10414 տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալներն աճել են 2.6 անգամ և կազմել 11,2 տոննա:

Share