Բաժին. Տնտեսական

ՀՀ-ՈՒՄ ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012թ.-ի հունվար-մայիս ժամանկաահատվածում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները աճել են 16,6%-ով և կազմել 127.2 հազար տոննա: Միևնույն ժամանակ, գաջի արտադրության ծավալները նվազել են 5.7%-ով և կազմել 10 973 տոննա:

Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 5,6%-ով և կազմել 111.8 հազար տոննա: Հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալներն աճել են 17,6%-ով և կազմել 20 113 տոննա:

Միևնույն ժամանակ, ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալներն կրճատվել են 43,8%-ով` կազմելով 16010.6 հազար տոննա:

Share