Բաժին. Տնտեսական

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ»-ԻՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով պատրատակամություն են հայտնել աջակցել «ՎանաձորՔիմպրոմ» ՓԲԸին՝ քիմիական պարարտանյութերի արտադրությունը տվյալ ընկերությունում վերսկսելու հարցերում:

Հուշագրի ստորագրման շրջանակներում  նշվել է, որ «ՎանաձորՔիմպրոմ»-ը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հետևյալ պարարտանյութերի արտադրությունը`  

– «Կարբամիդ»՝ 46% ազոտի պարունակությամբ,  

– «Ամոնիումի սուլֆատ»՝ 20-20.5% ազոտի պարունակությամբ,

– Կալիում պարունակող պարարտանյութ:

Share