Տնտեսական

ԱՄՆ-ի առևտրի նախարարն անդրադարձել է ԱՄՆ-Չինաստան կոշտ մրցակցությանը

ԱՄՆ-ն ու Չինաստանը բոլոր մակարդակներում «կոշտ մրցակցության» մեջ են, սակայն նման մրցակցությունը պետք է կառավարվի, քանի որ կողմերի հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։

«Մենք Չինաստանի հետ կատաղի մրցակցության մեջ ենք բոլոր մակարդակներում, և ով ասում է հակառակը, միամիտ է: Միևնույն ժամանակ, մենք պետք է կառավարենք այս մրցակցությունը: Հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում», – NBC-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ առևտրային կայունություն հաստատելը կօգնի կայունացնել հարաբերությունները Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այնուամենայնիվ, Ռայմոնդոն հավելել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև հաղորդակցության բացակայությունը կարող է հանգեցնել հետագա լարվածության և թյուրիմացության։

 

Share