Բաժին. Տնտեսական

Վրաստանի բնակչության 30%-ն առցանց գնումներ է իրականցնում

Վրաստան պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ վերջին 12 ամսում ինտերնետից օգտվող 15 և ավել տարիք ունեցող քաղաքացիների 30%-ն առցանց գնումներ է իրականացնում։

Քաղաքներում սույն ցուցանիշը 35.1% է, իսկ գյուղերում՝ 20.7%։

Առցանց գնումներ իրականացնում են կանանց 32.8%-ը և տղամարդկանց 26.7%-ը։

Ցուցանիշները տարբերվում են նաև տարիքային խմբերի մոտ. 15-29 տարեկան՝ 40.9%, 30-59 տարեկան՝ 30.9%, 60 տարեկան և ավել՝ 13%։

Share