Բաժին. Տնտեսական

HTC-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 58% ԱՆԿՈՒՄ

Սմարթֆոնների և պլանշետ համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար թայվանական HTC ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած,  HTC-ի զուտ շահույթը կրճատվել է 58%-ով և կազմել 7,4 մլրդ թայվանական դոլար (247 մլն ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կրճատվել է 27%-ով և կազմել 91 մլրդ թայվանական դոլար (3,04 մլրդ ԱՄՆ դոլար):

Փորձագետների պարզաբանմամբ՝ ֆինանսական արդյունքների անկումը հիմնականում պայմանավորված է Եվրոպայում HTC ընկերության վաճառքի ծավալների կրճտամամբ, ինչպես նաև մրցակցության աճով:

HTC Corp.-ը հիմադրվել է 1997 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունն իր արտադրանքը թողարկել է համաշխարհային առաջատար բջջային կապի օպերատոների ապրանքային նշանների ներքո, սակայն հետագայում, 2006 թվականից սկսած, ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել սեփական բրենդով:

Share