Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ BMW-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 8%-ՈՎ

Գերմանական հայտնի ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունն ամփոփել է 2012 թվականի հունվար-հունիս ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, BMW-ի վաճառքի ծավալներն աճել են 8,1%-ով: Հաշվետու ամիսներին BMW-ն համաշխարհային շուկայում վաճառել է ռեկորդային՝ 900,539 հազար ավտոմեքենա:

Վաճառքի ծավալների առավել զգալի աճ գերմանական ավտոարտադրողը գրանցել է ասիական շուկաներում:

Նշենք նաև, որ միայն հունիսին ընկերությունը վաճառել է 172,516  հազար ավտոմեքենա, որը 4%-ով գերազանցում է 2011 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշը:

Share