Բաժին. Տնտեսական

Չժան Հանհուեյ. «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի հետ կապակցելը նոր հնարավորություններ կբացի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության համակարգումը նոր հնարավորություններ կբացի տրանսպորտի և էներգետիկայի բնագավառում համագործակցության համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։

«Մենք կարծում ենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի հետ կապակցելը նշանակում է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար։ Նախ՝ մենք զարգացնում ենք ինտեգրված համագործակցությունը տրանսպորտի և փոխադրումների բնագավառում։ Դուք գիտեք, որ այսօր մենք արդեն կառուցել ենք և՛ գազամուղներ, և՛ նավթատարներ: Իսկ այժմ պլանավորվում են նոր անդրսահմանային էներգետիկական նախագծեր։ Կարծում եմ, որ դա նպաստում է մեր համագործակցությանը, հատկապես՝ ներկայիս իրավիճակում։ Դա առավել ևս շատ կարևոր է Չինաստանի և Ռուսաստանի համար», – ասել է դեսպանը «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակին նվիրված սեմինարի ժամանակ, որն անցկացվել է Մոսկվայում Չինաստանի դեսպանատանը։

Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ «այսօր ռուսական էներգետիկական արտադրանքի մեծ մասը մատակարարվում է Չինաստան»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության զարգացման, երկու երկրների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության ակտիվացման վրա։

Share