Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 21%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 151,098.9 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 21%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 11%-ով և կազմել 5,264.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 13,892.8 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 14.6%-ով և կազմել 4,823.5 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 65.3%-ով և կազմել 10,767.1 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 8.7%-ով և կազմել 15,292.6 տոննա։

Share