Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԻԱՆ ԿՍՏԱՆԱ 30 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈԻՆ

Եվրոյի գոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Իսպանիայի բանկային համակարգի փրկության նպատակով այս երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի շուրջ: Բրյուսելում կայացած երկարատև բանակցությունների արդյունքում եվրոպական առաջատար երկրների ֆինանսների նախարարները որոշել են, որ 30 մլրդ եվրո ծավալով ֆինանսական աջակցության միջոցներն Իսպանիային հասանելի կլինեն մինչև ընթացիկ ամսվա վերջ:

Միևնույն ժամանակ, եվրոյի գոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները սահմանել են, որ ֆինանսական օգնության դիմաց Իսպանիայի կառավարությունը պարտավորվում է մինչև 2013 թվականը կրճատել երկրի բյուջեի պակասուրդը՝ հասցնելով այն առավելագույնը 3%-ի:

Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը: Երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հարկերն ու կրճատել պետական ծախսերը:

Share