Տնտեսական

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը հունվար-օգոստոսին կրճատվել է 14.5%-ով

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոս ժամանակահատվածում կրճատվել է 14.5%-ով: ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այդ ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 438.1 միլիարդ դոլար:

Չինաստանից ԱՄՆ արտահանումը կրճատվել է 17.4%-ով և կազմել 326.5 միլիարդ դոլար, իսկ Չինաստան ամերիկյան արտադրանքի մատակարարումների ծավալը նվազել է 4.9%-ով և կազմել 111.6 միլիարդ դոլար։

ՉԺՀ-ն գնում է ամերիկյան գենետիկորեն ձևափոխված սոյայի հատիկներ, եգիպտացորեն, ձեթ, նավթամթերք, պրոպան, ինտեգրալ սխեմաներ, ինքնաթիռներ, մեքենաներ և տուրբոռեակտիվ շարժիչներ: Չինաստանը ԱՄՆ-ին մատակարարում է սմարթֆոններ, գաջեթներ, խաղային կոնսուլներ, լիթիում-իոնային մարտկոցներ և սպառողական ապրանքներ։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն շարունակում է մնալ Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ 2021-ին Չինաստան-ԱՄՆ առևտուրն աճել է 28.7%-ով և կազմել 755.64 միլիարդ դոլար, իսկ 2022-ին այն հասել է 759.4 միլիարդ դոլարի՝ ավելանալով 0.6%-ով։

Share