Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 11 ՏՈՆՆԱ ՇՈԿՈԼԱԴ ԵՎ ԿԱԿԱՈ

BusinesStat-ի տվյալներով՝  2007-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում համաշխարհային շուկայում շոկոլադի և կակաոյից պատրաստված արտադրանքների ընդհանուր վաճառքի ծավալները զգալի աճել են: 2011 թվականի արդյունքներով  համաշխարհային շուկայում վաճառվել է 11.5 մլն տոննա շոկոլադ և կակաո:

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին,  2012 թվականի համեմատությամբ, համաշխարհային շուկայում շոկոլադի և կակաոյից պատրաստված արտադրանքի վաճառքը կաճի շուրջ 10%-ով:

Շոկոլադի և կակաոյի արտադրության ոլորտում ներկայիս համաշխարհային առաջատարներն ԱՄՆ-ն և Գերմանիան են:

Share