Բաժին. Տնտեսական

FORTUNE 500. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2011 թվականի արդյունքներով աշխարհի առաջատար ընկերությունների Fortune 500 վարկանիշը գլխավորում է Royal Dutch Shell նավթագազային ընկերությունը: Վերջինս նախորդ մեկ տարվա ընթացքում գրանցել է ֆինանսական ցուցանիշների տպավորիչ աճ:

Մինչ այս, երկու տարի անընդմեջ աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշի բացարձակ առաջատարը մանրածախ առևտրի ոլորտում մասնագիտացված ամերիկյան Wal-Mart-ն էր:

Ըստ Fortune 500-ի՝ 2011 թվականի արդյունքներով վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Exxon Mobil ընկերությունը, երրորդ հորիզոնականը՝ Wal-Mart-ը: Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև բրիտանական BP և չինական  Sinopec ընկերությունները:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Fortune 500 վարկանիշում ներկայացված ընկերությունների համախառն հասույթն աճել է 13,2%-ով և կազմել 29,5 տրիլիոն ԱՄՆ դոլարՀամախառն շահույթը կազմել է 1,6 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share