Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՈՂՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ևվս մեկ տարով երկարաձգել տարեկան մինչև 250 հազար ԱՄՆ դոլար եկամուտ ունեցող ընտանիքներին տրամադրվող հարկային արտոնությունների ծրագիրը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: 

Նշենք, որ համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար հարկային արտոնությունների կիրառման ծրագիրը մեկնարկել էր Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին:

Բարաք Օբամայի այս առաջարկությունը հակասական արձագանք է գտել կոնգրեսականների շրջանում:

Հատկանշական է, որ եթե Բարաք Օբամայի՝ հարկային արտոնությունների երկարաձգման նախաձեռնությունը չընդունվի, հարկային դրույքները ավտոմատ կերպով կբարձրանան և կսահմանվեն 10 տարի առաջ ընդունված մակարդակում:

Արտոնությունների տրամադրման ծրագիրն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին:

Share