Բաժին. Տնտեսական

ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՄԹԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 80%-ՈՎ

Ընթացիկ տարվա հուլիսի 10-ի դրությամբ մեր հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 5648.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 5118.1 պտուղ, այդ թվում՝ 4018.2 տոննա ծիրան, և 530.6 տոննա բանջարեղեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պտուղբանջարեղենի մթերման ծավալներն աճել են շուրջ 80%-ով:

Նշենք, որ նախորդ տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով մթերվել էր 3058.8 տոննա պտուղբանջարեղեն, որից 2681.4 տոննա պտուղ, այդ թվում՝ 615.8 տոննա ծիրան, և 377.4 տոննա բանջարեղեն:

Share