Բաժին. Տնտեսական

ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ KFW ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 450 ՄԼՆ ԵՎՐՈ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:

Նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում քննարկվել է բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական եւ ֆինանսական ոլորտները: Նշվել է, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 450 մլն եվրո, եւ բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը:

Քննարկվել են մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:

Երկուստեք կարեւորվել էԼոռիջրմուղկոյուղի“, “ՇիրակջրմուղկոյուղիեւՆոր Ակունքընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման խնդիրը: Ա. Գեւորգյանը ողջունել է Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցն առաջնային է կառավարության համար:

Անդրադարձ է եղել նաեւՎանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգծրագրի ընթացքին, որը եւս իրականացվում է բանկի օժանդակությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի եւ կնպաստի համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:

Տկն Վիտը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի:

Կողմերն անդրադարձել են նաեւ աշնանը կայանալիք հայգերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին եւ կարեւորել առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը:

Share