Բաժին. Տնտեսական

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ծանոթացել մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքները շարունակվում են: Առաջիկայում կմեկնարկեն նաեւ երրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր փուլով մարզին հատկացվել է 1,1-ական մլրդ դրամ, որոնք ուղղվել են հիմնականում ջրագծերի, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, դպրոցների եւ մանկապարտեզների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:

Մարզպետ Ռ. Գրիգորյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցը սկսել է Ծաղկունք համայնքից, որտեղ ընթացքի մեջ են օրվա կարգավորիչ ջրամբարի վերականգնման եւ 5,8 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Այս նպատակով մարզի աջանահերթ խնդիրների լուծման ծրագրով, ընդհանուր առմամբ, հատկացվել է 108 մլն դրամ: Ա. Գեւորգյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին. Զեկուցվել է, որ առաջիկայում կավարտվի կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը եւ կմեկնարկեն ջրագծի կառուցման աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագիրը, ինչպես նաեւ գյուղի ջրամատակարարման համակարգի կառավարման խնդիրը կքննարկվի նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւՀայջրմուղկոյուղիՓԲԸ մասնագետների հետ:

Մարզպետը նաեւ փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել ԴդմաշենՀրազդան ճանպարհահատավածի վերականգնման ընթացքի մասին: Նշվել է, որ 5,5 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին: Ծրագրի արժեքը 581,5 մլն դրամ է:

Գեղամավան համայնքում վերանորոգվում է մշակույթի տունը, որի համար ծրագրի առաջին փուլով հատկացվել է 45, երկրորդ փուլով` 30 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ա. Գեւորգյանը մարզպետի եւ համայնքապետի ուշադրությունն է հրավիրել ջեռուցման համակարգի կառուցման անհրաժեշտության վրա:

Փոխվարչապետը Սեւան քաղաքում ծանոթացել է Նալբանդյան 36 հասցեում գտնվող բազմաբնակարան վթարային շենքի խնդրին: Տեղում, մարզպետի եւ բնակիչների մասնակցությամբ, քննարկվել է իրավիճակը: Հաշվի առնելով, որ ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով շենքի վերակառուցման համար հատկացված 60 մլն դրամով հնարավոր չէ խնդիրը լուծել՝ քննարկվել է բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հնարավորությունը: Սեւան քաղաքում փոխվարչապետը ծանոթացել է նաեւ ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 68 մլն դրամ:

Սեւանից փոխվարչապետը մեկնել է Գավառ` ճանապարհին կանգ առնելով Ծովագյուղ եւ Ծովազարդ համայնքներում: Ծովագյուղում Ա. Գեւորգյանը ծանոթացել է հիմնանորոգված մանկապարտեզի պայմաններին, որի համար ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերով, ընդհանուր առմամբ, հատկացվել է 75 մլն դրամ: Մարզպետը տեղկացրել են նաեւ, որ ընթացքում է գյուղի դպրոցի վերանորոգումը, որի համար պետբյուջեով հատկացվել է 210 մլն դրամ:

Ծովազարդում եւս դպրոցի վերնորոգման աշխատանքներ են իրականացվում՝ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով հատկացված 20 մլն դրամով:

Գավառ քաղաքում փոխվարչապետը ծանոթացել է թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրով այս նպատակի համար հատկացվել է 100 մլն դրամ:

Այցի ընթացքում մարզպետի հետ քննարկվել են ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ: Փոխվարչապետը մարզպետին հորդորել է հետեւել հատկապես շինարարական աշխատանքների որակին եւ ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը: Անդրադարձ է եղել նաեւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին:

Share