Բաժին. Տնտեսական

OPEC. 2013Թ.-ԻՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱՃԻ

Նավթ արդյունահանող երկրների OPEC կազմակերպության նոր կանխատեսման համաձայն՝ 2013 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 89,5 մլն բարել: Միևնույն ժամանակ, 2012 թվականի համար OPEC-ի վերլուծաբանները կանխատեսում են նավթի համաշխարհային պահանջարկի համեմատաբար ցածր ցուցանիշ՝ օրական 88,7 մլն բարել:

OPEC-ի հուլիսյան զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում կազմակերպության անդամ երկրները կարդյունահանեն օրական 29.9 մլն բարել նավթ: 2013 թվականին ցուցանիշը կկազմի 29.6 մլն բարել:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունիս ամսվա արդյունքներով OPEC-ի անդամ երկրներում նավթի արդյունահանման ծավալը կազմել է օրական 31,36 մլն բարել:

Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share