Բաժին. Տնտեսական

BURBERRY-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ

Լյուքս դասի հագուստ և այլ պարագաներ արտադրող բրիտանական Burberry ընկերության արժեթղթերի գները Լոնդոնյան բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքներով գրանցել են զգալի անկում՝ պայմանավորված ընկերության ապահոված ոչ այնքան գոհացուցիչ ֆինանսական արդյունքներով:

Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Burberry-ի համախառն հասույթն աճել է 11%-ով և կազմել 408 մլն ֆունտ: Նման արդյունքը չի գոհացրել ներդրողներին:

Փորձագետների գնահատմամբ՝ Burberry ընկերության վաճառքի ծավալների ներկայիս «զսպված» աճը նախ և առաջ պայմանավորված է ասիական շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկմամբ:

Նշենք, որ 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ասիական շուկայում Burberry-ի վաճառքի ծավալներն աճել էին շուրջ 67%-ով: 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշը չի գերազանցել 18%-ը:

Share