Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

2012 թվականի մայիս ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա վերանայված ցուցանիշի համեմատությամբ, ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կրճատվել է և կազմել 48,7 մլրդ ԱՄՆ դոլարԱյս մասին հաղորդում էԱՄՆ Առևտրի նախարարությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝  հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ԱՄՆ ներմուծման ծավալն աճել է 3,8%-ով և կազմել է 231,78 մլրդ ԱՄՆ դոլար, արտահանման ծավալն աճել է 4,2%-ով և կազմել 183,09 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ամսական կտրվածքով գրանցվել է ներմուծման ծավալի 0.7% անկում, արտահանման ծավալի 0.2% աճ:

Share