Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի վերադարձից հիփոթեքային վարկի դեպքում

Ամեն ինչ շատ պարզ է․ եթե բնակարան ես գնում անմիջապես կառուցապատողից և հիփոթեքային վարկով, դու կարող ես ստանալ եկամտային հարկի վերադարձ վարկի տոկոսագումարի չափով:

Չնայած նրան, թե ինչքան եկամտային հարկ ես վճարում, քեզ եկամտային հարկից փոխանցվում է միայն հիփոթեքային վարկի տոկոսագումարի չափով գումար։

Այսինքն՝ եթե քո եկամտահարկն ամսական կազմում է 100,000 դրամ, իսկ հիփոթեքային վարկի վճարումդ 300,000 դրամ է, որից տոկոսագումարը օրինակ 250,000 դրամ է, ապա դու ստանալու ես տոկոսի վերադարձ քո եկամտահարկի՝ 100,000 դրամի չափով:

Սակայն այս օրենքից օգտվելու համար կան մի քանի կանոններ․

  • բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը, իսկ տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը՝ 1,5 մլն դրամը։
  • Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքն այս պահին գործում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Իսկ IDBank-ի հիփոթեքային վարկի պայմաններին կարող ես ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://idbank.am/credits/mortgage/

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Share