Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,838.3 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.6%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 0.6%-ով և կազմել 7,153.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 10.9% և կազմել 1,616.4 տոննա։

Share