Տնտեսական

Երևանում կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը

Երևանում սեպտեմբերի 14-ին կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը:

Համաժողովին մասնակցել են կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։

Համաժողովի ընթացքում կորեական ընկերություններին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Share