Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 1.48 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Պորտուգալիային 1,48 մլրդ եվրոյի ֆինանսական  օգնություն տրամադրելու հերթական վարկային ծրագիրը: Այս մասին նշվում է հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ), Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչները, գնահատելով Պորտուգալիայի ներկայիս ընդհանուր տնտեսական դրությունը, եկել էին այն եզրակացության, որ այս երկիրը կատարում է իր առջև դրված պարտականությունները և առաջընթաց է գրանցել տնտեսության կայունության հաստատման ուղղությամբ:

Արդյունքում, «Եռյակը» որոշել էր Պորտուգալիային տրամադրել հերթական ֆինանսական օգնությունը: Ըստ համաձայնագրի՝ Պորտուգալիան կստանա 4,1 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն, որից 2,7 մլրդ եվրոն կտրամադրի ԵՄ-ը, իսկ 1,4 մլրդ եվրոն՝ ԱՄՀ-ն:

Փորձագետները գտնում են որ 2012 թվականի արդյունքներով Պորտուգալիայի ՀՆԱ-ն կկրճատվի 3%-ով: Ըստ պաշտոնական կանխատեսումների՝ 2012 թվականի արդյունքներով երկրում գործազրկության մակարդակը կկազմի 15,5%, իսկ 2013 թվականին 16%:

Share