Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ԿՐՃԱՏԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐԸ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել և աևդյունքում կրճատել է Իտալիայի շուրջ 13 բանկերի վարկանիշերը: Ինչպես նշվում է գործակալության հայտարարության մեջ՝  կրճատվել են, մասնավորապես, իտալական խոշորագույն UniCredit և Intesa Sanpaolo ֆինանսական կազմակերպությունների վարկանիշերը: Գործակալության կողմից նման քայլը պայմանավորված է Իտալիայի տնտեսական դժվարություններով:

Իտալիային կառավարությունը մինչև տարեվերջ նախատեսում է պետական ծախսերը կրճատել 4,5 մլրդ եվրոյով, 2013 թվականին՝ 10,5 մլրդ եվրոյով, իսկ 2014 թվականին կառավարությունը մտադիր է խնայել 11 մլրդ եվրո:

Share