Բաժին. Տնտեսական

ՀԱԷԿ շահագործման ժամկետը ևս 10-ը տարով կերկարաձգվի

Սեպտեմբերի 14-իօ նիստում գործադիրը հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության  2014թ․ մարտի 27-ի համապատասխան  արձանագրային որոշման  համաձայն իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թ.: Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ (շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամ)։ Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը՝ նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ 2026 թվականից մինչև 2036 թվականը:

Share