Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ WELLS FARGO ԲԱՆԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ամերիկյան Wells Fargo բանկն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Պաշտոնական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթն աճել է 15%-ով և կազմել 8,425 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի զուտ տոկոսային եկամուտները կազմել են 21,925 մլրդ ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 3%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ Wells Fargo բանկի զուտ շահույթն ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակում աճել է 18%-ով և կազմել 4,403 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ տոկոսային եկամուտն աճել է 3 %-ով և կազմել 11,037 մլրդ ԱՄՆ դոլար:

Share