Բաժին. Տնտեսական

COCA-COLA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 3% ԱՃ

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ հայտնի ամերիկյան Coca-Cola ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած, ընկերության զուտ շահույթը աճել է 3%-ով և կազմել 4,84 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ծավալը կազմել է 24,22 մլրդ ԱՄՆ դոլար, որը 4%-ով գերազանցել է նախորդ տարվա միևնույն ցուցանիշը:

Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 200 երկրում:

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share