Բաժին. Տնտեսական

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանի Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելել է Չարենցավան քաղաք:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպել է տեղի գործարարների հետ և ներկայացրել արդյունաբերական քաղաքականության ռազմավարական ուղղությունները: Տ. Դավթյանն ընդգծել է, որ նախկինում արդյունաբերական քաղաք հանդիսացող Չարենցավանն այսօր էլ ունի ներուժ և փորձ վերականգնելու իր երբեմնի հզորությունը, իսկ արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությունը, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ և համապատասխան գործողությունների իրականացմամբ, կնպաստի այդ գործընթացին: Նախարարի խոսքով՝ Չարենցավանում և Վանաձորում նախատեսվում է հիմնել տեխնոլոգիական կենտրոններ` կրթական ու արտադրական ենթակառուցվածքներով:

Այնուհետև Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Ասկե գրուպ» ամրանների արտադրության նոր գործարան, որը ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնում է մետաղի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ` վերապրոֆիլավորելով այն ամրանների արտադրության կազմակերպման համար:

«Ասկե գրուպ» ԲԲԸն մոտ 7.87 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ է իրականացնում`«Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումներով գործարանը վերազինելու նպատակով: Վերազինման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թին, ինչի արդյունքում կստեղծվեն մոտ 300 նոր աշխատատեղեր:

Share