Բաժին. Տնտեսական

«ԿԵՂԾ» ԵՎՐՈՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 250 հազար կեղծ եվրո թղթադրամ: Նշենք, որ ցուցանիշը 15%-ով պակաս է 2011 թվականի նույն ցուցանիշից:

ԵԿԲ հաշվետվության մեջ նշվում է նաև, որ առավել շատ կեղծվում են 20 և 50 եվրոյանոց թղթադրամները:

Share