Բաժին. Տնտեսական

IBM-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Համակարգչային տեխնիկային արտադրության ոլորտում հայտնի ամերիկյան International Business Machines (IBM) ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած,  ընկերության ապահոված զուտ շահույթն աճել է 6,5%-ով և կազմել 6,948 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության կիսամյակային համախառն հասույթը նվազել է 1,6%-ով և կազմել 50,456 մլրդ ԱՄՆ դոլար:

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին և  հանդիսանում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության աշխատողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 399 հազար մարդ:

Share