Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է 5.4%

2012 թվականի հունիս ամսվա արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունում գործազուրկերի ընդհանուր թիվը հասել է 4,1 մլն-ի, որը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 5,4%-ը: Այս մասին  հաղորդում է Ռոսստատ վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների` հունիսին, 2012 թվականի մայիս ամսվա տվյալների հետ համեմատած, Ռուսաստանում գործազորկների թիվն աճել է 1,3%-ով, իսկ 2011 թվականի հունիս ամսվա արդյունքների հետ համեմատած՝ նվազել 10,1%-ով:

Նշենք, որ 2012 թվականի հունիս ամսվա արդյունքներով երկրում տնտեսական ակտիվ բնակչությունը կազմել է 76.4 մլն մարդ:

Share