Տարեսկզբից մինչ օգոստոս Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 41 հազար տոննա գինի, ինչը 22.7%-ով ավելի է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Մասնավորապես, Վրաստանը Ռուսաստան է արտահանել 112.1 միլիոն դոլարի 41.3 հազար տոննա գինի, 2022-ի նույն ժամանակատավածում նույն ցուցանիշը կազմել է 33.6 հազար տոննա՝ 90.3 միլիոն դոլարի: Ռուսաստան ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում գինու բաժինը կազմել է 24.2%:
Ֆեռոհամաձուլվածքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն կազմել է 36.2 հազար տոննա՝ նվազելով 28.7%-ով։ Ռուսաստան հանքային ջրի, ինչպես նաև շաքար պարունակող գազավորված ըմպելիքների մատակարարումների ծավալն աճել է 1.5 անգամ՝ գերազանցելով 132 հազար տոննան։
Ռուսաստանից Վրաստան ապրանքների ներմուծումը հունվարից օգոստոսը կազմել է 1.2 միլիարդ դոլար։