Բաժին. Տնտեսական

ADIDAS-Ը ԿՓԱԿԻ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐ ՄԻԱԿ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական խոշորագույն Adidas AG ընկերությունը մտադիր է փակել Չինաստանում գործող իր միակ գործարանը: Այս մասին  հաղորդում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ այս որոշումն ընկերությունն ընդունել է իր գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում:

Գործարանը, որն ունի 160 աշխատակից, կդադարեցնի իր գործունեությունն արդեն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին:

Գերմանական Adidas AG ընկերությունը հիմնադրվել է 1924 թվականին և հանդիսանում է ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը:

Share