Բաժին. Տնտեսական

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ BANK OF AMERICA-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՇԱՀՈՒՅԹՈՎ

Ամերիկյան բանկային հսկան՝ Bank of America Corp.-ն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանը բանկն ամփոփել է 2,43 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթով: Միևնույն ժամանակ, բանկի համախառն հասույթը կրճատվել է 12,9%-ով և կազմել 20,39 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին: Վերջինս հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկն է, որը սպասարկում է մոտ 50 մլն հաճախորդների: Այս բանկը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և իր մասնաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 20 երկրներում: Bank of America-ին բաժին է ընկնում «ամերիկյան» ավանդների շուրջ 10%-ը:

Share