Բաժին. Տնտեսական

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2012թ. ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012թ. Սևանա լճից ջրառի մասին» թիվ 518-Ա որոշման մեջ` ջրառի նախատեսված 169.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչև 204.0 մլն խորանարդ մետր։ 

Որոշման նախագծի վերաբերյալ հասարակության իրազեկումը կատարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքի միջոցով։ 

Կառավարության պարզաբանմամբ` 35.0 մլն խորանարդ մետրով ջրառի չափաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ։

Share