Բաժին. Տնտեսական

JOHNSON & JOHNSON-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 14,9%-ով և կազմել 5,32 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 0,5%-ով և կազմել 32,61 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ  Johnson & Johnson-ը 2012 թվականի երկրորդ եռամսյակն ամփոփել է 1,41 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթով, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 49,3%-ով: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության վաճառքի ծավալները նվազել են 0,7%-ով և կազմել 16,48 մլրդ ԱՄՆ դոլար:

Share