Չինաստանի տնտեսությունում գնանկում չկա, ապագայում նման գործընթացի վտանգ ևս չկա, քանի որ երկրի սպառողական հատվածը վերականգնվում է, իսկ առաջարկի ու պահանջարկի կառուցվածքը շարունակում է բարելավվել։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի ղեկավարի տեղակալը:
Պաշտոնյայի պարզաբանմամբ՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՉԺՀ-ի տնտեսական զարգացման մեջ ակտիվացել են դրական փոփոխությունները։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոս ամիսներին տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 0.5%-ով։ Միայն անցած ամսվա ընթացքում ցուցանիշը կազմել է 0.1%, իսկ հուլիսին արձանագրվել է 0.3% գնանկում: