Տնտեսական

Մեծ Բրիտանիայում օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 6.7%

Մեծ Բրիտանիայում օգոստոսին գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 6.7%՝ հուլիսի 6.8%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության ծառայության զեկույցում։

Նշվում է, որ գնաճի տեմպերը երկրում դանդաղել են՝ առաջին հերթին սննդամթերքի և կացարանների գների աճի տեմպերի նվազման հաշվին։ Ինչպես հաղորդում է Sky News-ը, Մեծ Բրիտանիայի գնաճի ցուցանիշներն ավելի ցածր են եղել, քան կանխատեսում էին տնտեսագետները:

Share