Տնտեսական

Բրազիլիան ԱՄՆ-ի հետ առևտրի ոլորտում արտոնյալ կարգավիճակ է ակնկալում

Բրազիլիայի իշխանությունները հույս ունեն ստանալ ԱՄՆ-ի արտոնյալ առևտրային գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Ադադը։

«Մենք ԱՄՆ-ի հետ չունենք ազատ առևտրի համաձայնագիր, բայց դա չի նշանակում, որ չենք կարող արտոնյալ կարգավիճակ ունենալ երկկողմ բանակցություններում, թեկուզ միայն նրա համար, որ գտնվում ենք նույն մայրցամաքում, ունենք ընդհանուր պատմամշակութային արժեքներ, և որ այդ մերձեցումն այս պահին բխում է երկու երկրների շահերից՝ էներգետիկ անցման հարցերում»,- ասել է բրազիլացի պաշտոնյան:

Ադադը չի բացառել նաև, որ Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկան, որը, բացի Բրազիլիայից, ներառում է նաև Արգենտինան, Պարագվայը և Ուրուգվայը, կարող է դառնալ հատուկ կարգավիճակով ԱՄՆ-ի առևտրային գործընկերը։

Ի դեպ, այսօր Բրազիլիայի և ԱՄՆ-ի ղեկավարներ Լուլա դա Սիլվան և Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում երկկողմ բանակցություններ կանցկացնեն։

Share