Բաժին. Տնտեսական

DEUTSCHE BANK-Ը ԿԿՐՃԱՏԻ ՇՈՒՐՋ ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Գերմանական խոշորագույն Deutsche Bank ֆինանսական ընկերությունը մտադիր է իր ներդրումային բաժնում կրճատել շուրջ հազար աշխատատեղ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ նման որոշումը հիմնականում պայմանավորված է Եվրագոտու ճգնաժամի խորացմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Deutsche Bank-ի ապահոված եռամսյակային զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել էր 1,5 անգամ և կազմել 1,401 մլրդ ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում հասույթը կրճատվել էր 12,2%-ով և կազմել 9,193 մլրդ ԱՄՆ դոլար:

Գերմնական Deutsche Bank-ը հիմնադրվել 1870 թվականին և համարվում է Գերմնաիայի խոշորագույն բանկային խումբը:

Բանկը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրում:

Share