Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ

Աշխարհին սպառնում է պարենային ճգնաժամի նոր վտանգը. ԱՄՆ-ում գրանցվել են վերջին 50 տարիների կտրվածքով ամենաանբարենպաստ ու ամենաչոր ամռան ամիսները, և աշխարհի տարբեր ծայրերում էլ եղանակային ոչ բարեհաջող պայմաններ են: Արդյունքում, համաշխարհային շուկայում արդեն իսկ գրանցվել է գյուղատնտեսական շատ արտադրանքների գների աճ. եգիպտացորենի գինն արդեն սահմանել է նոր ռեկորդ, իսկ ցորենի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է ավելի քան 50%-ով:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ սպառնացող պարենային ճգնաժամը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում սովի մատնված մարդկանց թվաքանակի կտրուկ աճի:

Share