Տնտեսական

Սերբիայում նոյեմբերից սպառողների համար գազի գինը կբարձրանա 10%-ով

Սերբիայի էներգետիկ գործակալությունը որոշել է նոյեմբերի 1-ից սպառողների համար գազի սակագինը 10%-ով բարձրացնել։ Այս մասին ասվում է գործակալության հրապարակած հայտարարության մեջ։

«Բնական գազի միջին գինը բոլոր սպառողների համար աճում է 10%-ով և կկազմի 4.54 դինար մեկ կՎտ/ժ-ի համար (մոտ 3.9 եվրոցենտ)՝ առանց հարկերի և տուրքերի կամ 5.02 դինար (մոտ 4.3 եվրոցենտ)՝ ներառյալ հարկերն ու տուրքերը»:

Նույնիսկ հաշվի առնելով գնային քաղաքականության փոփոխությունները՝ այս սակագները մնում են ամենաբարենպաստներից մեկն ամբողջ Եվրոպայում։

«Նույնիսկ այս ճշգրտումներից հետո Սերբիայում հանրային մատակարարման բնական գազի միջին գինը (առանց վճարների և հարկերի) դեռևս ամենացածրերից մեկն է Եվրոպայում», – հայտնում են Սերբիայի էներգետիկ գործակալությունից:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ձմեռային սեզոնի համար հանրապետությունը մոտ 630 միլիոն խմ գազ ունի պահեստարաններում:

Share