Տնտեսական

Bloomberg. ԱՄԷ-ն կարող է երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողություն սահմանել

Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ գտնվող երկակի նշանակության ապրանքների արտահանման հատուկ հսկողություն սահմանելու հարցը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

ԱՄԷ-ն ներկայումս պահպանում է արտահանման հսկողության ենթակա ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, սակայն դա հիմնականում սահմանափակվում է նավթաքիմիական արտադրանքով: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ երկրի իշխանությունները մտադիր են ընդլայնել այն՝ ավելացնելով երկակի նշանակության ապրանքների 45 տեսակ, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի նմանատիպ ցուցակներում։ Արդյունքում, տեղական ընկերություններից, որոնք վերաարտահանում են համապատասխան արտադրանք, կպահանջվի ապացուցել, որ դրանք նախատեսված են բացառապես քաղաքացիական օգտագործման համար:

Գործակալությունը հայտնում է, որ եթե ​​քննարկված արտահանման վերահսկման միջոցները կյանքի կոչվեն, էմիրաթական ընկերությունները կկորցնեն Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ մատակարարելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, ԱՄԷ-ի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել արտահանման վերահսկողության լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտության մասին։

Share