Բաժին. Տնտեսական

«ՏԽՐՈՒԹՅԱՆ» ԻՆԴԵՔՍԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ Է

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին աշխարհի տարբեր երկրներում արձանագրված գործազրկության և գնաճի մակարդակներից ելնելով՝ հաշվարկվել են երկրների «տխրության» ինդեքսները:

Աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Իսպանիան, որտեղ «տխրության» ինդեքսը կազմում է 25,7 կետ: Երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում Պորտուգալիան և Սլովակիան. այս երկրներում ցուցանիշը կազմում է 17 կետ: Առաջին տասնյակում ներառված են նաև Իռլանդիան (16,5 կետ), Հունգարիան (16,3 կետ), Բուլղարիան  (14,7 կետ), Կիպրոսը (13,6 կետ), Լեհաստանը (13,2 կետ), Մալթան (12,6 կետ), Իտալիան (12,6 կետ):

Նշենք, որ ԱՄՆում «տխրության» ինդեքսը կազմում է 10,2 կետ, Գերմանիայում՝ 6,6 կետ, իսկ Ֆրանսիայում՝ 11,5 կետ:

Share