Բաժին. Տնտեսական

MORGAN STANLEY-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2.3 ԱՆԳԱՄ

Ամերիկյան Morgan Stanley ներդրումային բանկն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 2,3 անգամ և կազմել 446 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում հասույթը կրճատվել է 17%-ով և կազմել 13,89 մլրդ ԱՄՆ դոլար:

Morgan Stanley-ն ԱՄՆ խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է: իր ակտիվների մեծությամբ, որոնք ներկայումս կազմում են 836 մլրդ ԱՄՆ դոլար, բանկն ամերիկյան բանկային համակարգում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Share