Բաժին. Տնտեսական

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ամփոփել է առաջին կիսամյակի գործունեության արդյունքները: Նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ շարունակվում է 2012 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիրներից երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված բնակարանային շինարարության ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Գյումրիում կայացել ենՄուշ-2” ևԱնիթաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 2-սենյականոց` 528, 3-սենյականոց` 464 և 4-սենյականոց 16 բնակարանների բաշխման 3 վիճակահանությունները: Դրանց արդյունքներով բնակարան են ստացել 2011 և 2012 թվականներին շահառու ճանաչված 976 ընտանիքներ, 32 բնակարաններ չեն բաշխվել` հիմնականում վիճակահանությանը ընտանիքների չներկայանու պատճառով:

ՀԲի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 12-ի նիստի N 14 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցը», որի համաձայն նախատեսվում է իրականացնել համակարգի փուլային ներդրումը Երևանում և հանրապետության այլ խոշոր քաղաքային համայնքներում՝ 2012–2016թթ. ընթացքում:

Շենքերի և շինությունների անվտանգությանը, սեյսմակայունությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների շրջանակներում շարունակվում են «Շենքերի և շինությունների, շինարարական նյութերի և արտադրանքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնքում էներգետիկ արդյունավետության բարձր ցուցանիշներով կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները:

Աշխատանքներ են տարվել տարածական պլանավորման և ճարտարապետության, բնակարանայինկոմունալ, ինժեներատեխնիկական, վերահսկողության և լիցենզավորման ոլորտներում քաղաքաշինության նախարարության 2012 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Անցած կիսամյակում քաղաքաշինության նախարարությունն աշխատանքներ է իրականացրել նաև ոլորտի իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Արդեն իսկ ընդունվել է ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 736-Ն որոշումը, ինչը թույլ կտա պարզեցնել շինարարական ընթացակարգերը, մասնավորապես` ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության ստացման, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման, ավարտված շինարարության շահագործման փաuտագրման փուլերում, կրճատելով դրանց իրականացման հետ կապված ծախսերը և ժամկետները:

Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն և 2009 թվականի հունիսի 26-ի N 728 որոշումներում` հատուկ կարգավորման օբյեկտներում նպատակաուղղված համալիր կառուցապատման սկզբունքի ներդրման, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործընթացի պարզեցման և իրագործման ժամկետների կրճատման նպատակով:

Կատարման փուլում են գտնվում այն միջոցառումները, որոնք նպատակաուղղված են բնակարանային կոմունալ տնտեսության արդիականացման, էներգախնայողության ու էներգաարդյունավետության ոլորտում այլ երկրների, մասնավորապես Ղազախստանի փորձի ուսումնասիրությանը և Հայաստանում դրա կիրառելիությանը, ինչպես նաև կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգի մշակման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2012 թվականի 4-րդ եռամսյակում:

Share