Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԵՐԸ

Իսպանական այն բանկերը, որոնք ունեն կապիտալի պակասուրդ, մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը Եվրահանձնաժողովին և Իսպանիայի կառավարությանը պետք է ներկայացնեն իրենց «փրկության» ծրագրերը: Այս մասին նշվում է եվրոյի գոտու անդամ երկրների կողմից Իսպանիայի բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի պայմաններում: Ըստ այս փաստաթղթի՝ իսպանական բանկերին կտրամադրվի մինչև 100 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն

Հիշեցնենք, որ միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում 1-4 աստիճանով կրճատել էր իսպանական 28 բանկերի վարկանիշերը: Նման որոշման համար հիմք էր հանդիսացել Իսպանիայի կառավարության կողմից Եվրամիության գործընկերերկրներին ուղղված՝ շուրջ 100 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն ստանալու դիմումխնդրանքը: Բացի այդ, ըստ գործակալության փորձագետների՝ վերջին ժամանակահատվածում երկրի վարկունակությունը զգալի նվազել է, ինչն իր հետ բերել է տնտեսական ռիսկերի խորացում:

Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, 2011 թվականի չորրորդ եռասմայակի արդյունքների հետ համեմատած, Իսպանիայի ՀՆԱն կրճատվել էր 0,3%-ով: Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում Իսպանիայում կգրանցվի 1,7% տնտեսական անկում, իսկ 2013 թվականին կգրանցվի ՀՆԱի 0,3% աճ:

Share